Ինչպես հայտնի է, չինացիները աչքի են ընկնում իրենց հյուրասիրությամբ, նաև ընդունված է ընթրիքը կազմակերպել ընտանիքի ողջ անդամների հետ միաժամանակ՝ բացելով մեծ սեղան և պատրաստելով տարատեսակ համեղ ուտեստներ։ Տիպիկ չինական սեղանը կլոր է և վրան ավելի փոքր շառավղով կլոր ապակի է դրված, որը պտտվում է, ապակու վրա դրվում են բոլոր ուտեստները, որոնք պտտելով բոլորը հերթով ճաշակում են։ Կլոր ապակին պտտվում է կամ ավտոմատ կերպով կամ նստածներից որևէ մեկը այդ պատասխանատվությունը վերցնում է իր վրա։
Կլոր սեղանից օգտվելու հետաքրքիր սովորույթներից է այն, որ եթե քո առջևի ուտեստից չես հասցնում օգտվել, ապա պետք է սպասես մինչև նորից կլորը պտտվի և այն կրկին հայտնվի քո առջև։
Կարելի է կլորի վրա գտնվող ընդհանուր ափսեից փայտիկով վերցնել ուտեստը և անմիջապես ուտել, առանց անձնական ափսեում դնելու։