Մենք առանձնացրել ենք չինացիների հյուրասիրության և հյուրընկալության 5 առանձնահատուկ մոտեցումներ։
Չինացիները շատ են սիրում ընթրել մեծ սեղանի շուրջ՝ հավաքելով ընտանիքի ողջ անդամներին, հարազատներին և ընկերներին։
Սեղան նստելիս, նախքան հացը մատուցելը, նրանք առաջարկում են գոլ ջուր, ինչը նախապատրաստում է ստամոքսը ամենատարբեր ուտեստներին։ Հետո նրանք Ձեզ առաջարկում են ընտրել ալկոհոլային խմիչք։ Ցանցակած պատճառով ալկոհոլային խմիչքի մերժումը նրանց համար տարօրինակ է, քանի որ նրանց անգամ դեղահաբերի ընդունումը ետ չի պահում ալկոհոլից, միակ պատճառը ալկոհոլ չխմելու կարող են լինել կրոնական հավատքները։
Առաջարկում են մեծ թվով ուտեստներ։ Այս կետով ինչ-որ տեղ մեր սովորույթները համընկնում են, քանի որ հայերս նույնպես սիրում ենք ճոխ սեղաններ գցել և ստիպել հյուրերին պարբերաբար օգտվել։
Նրանք սիրում են պարբերաբար սեղանի շուրջ հարցնել հյուրերի ինքնազգացողության մասին։ Հետաքրքրվում են՝ արդյոք հյուրերը հավանել են ուտեստները, արդյոք վայրը նրանց համար հաճելի է, թեյի մասին ինչ կարծիքներ ունեն և նմանատիպ այլ հարցեր։
Պարտադիր հարցերից է՝ արդյոք հյուրը հավանել է Չինաստանը։ Լինելով ազնիվ և հոգատար ազգ, նրանց համար կարևոր են բոլոր կարծիքները, թե ամենից շատ ինչը հավանեց հյուրը և ինչը հետաքրքրություն առաջացրեց կամ ինչը նրանց չբավարարեց։
Չինացիները սիրում են անդադար գովել և շռայլող խոսքեր ասել հյուրերին՝ փորձելով ամեն կերպ ցույց տալ իրենց հարգանքը և սերը հյուրի նկատմամբ։