Իսկ դու գիտե՞ս, որ չինացիները դանակով ու պատառաքաղով չեն ուտում: Նրանք միշտ այնպիսի չափի ուտելիքն են պատրաստում, որ հնարավոր լինի ուտել դրանք փայտիկներով՝ առանց կծելու: Ի դեպ Չինաստանում վերջին տվյալներով մեկ տարվա կտրվածքով օգտագործվել է ուտելիս օգտագործվող մեկանգամյա 45մլն փայտիկ: Այս պատճառով երկրի իշխանությունները հարկեր են սահմանել մեծ քանակությամբ մեկանգամյա փայտիկներ օգտագործելու դեպքում, որպեսզի կրճատեն դրանց օգտագործման թիվը՝ դրանց փոխարեն օգտագործելով մետաղյա փայտիկներ:
Չինացիները սիրում են ուտելիքներին հիշվող ու հետաքրքիր կամ տարօրինակ անուններ տալ: Շատ ուտելիքների անուններ ընդհանրապես կապ չունեն տվյալ ուտելիքի հետ: Օրինակ «Ծառ բարձրացող մրջյուններ» անունն ունեցող ուտեստը վերմիշել է խոզի մանրացված մսով:
Չինացիները աղ ու բիբար չեն դնում սեղանին, քանի որ նրանք գրեթե չեն օգտագործում շատ երկրների սեղաններից անպակաս այս համեմունքները: Դրանց փոխարեն, սակայն, նրանց սեղանին կարող ես գտնել չիլի, քացախ ու սոյայի սոուս: Իսկ եթե աղ խնդրես նրանցից, շատ դեպքերում քեզ կամ չեն հասկանա, կամ էլ կհասկանան ու կզարմանան։
Բրինձը մատուցվում է առանձին խորը ափսեով: Միսը, բանջարեղենն ու այլ ուտելիքներ նույնպես մատուցվում են առանձին, սակայն ընդհանուր՝ սեղանի շուրջ նստած բոլոր մարդկանց համար: